Արատես ճամփորդության

եղեգիսի կիրճ

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

արփա գետ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

Գետի սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսի ամիսներին, առավել չափով՝ մայիսին: Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը:

Արփա գետի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները: Արփա գետի վերին հոսանքում է կառուցվել նաև Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։Չափազանց գեղատեսիլ է Արփա գետի կիրճն ու հովիտը։ Այստեղով է անցնում Երևանից՝ Արցախ և Իրան տանող մայրուղին, այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, բազմաթիվ քարանձավներ և այլ տեսարժան վայրեր:

սմբատաբերդ

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա:

Եղեգիս

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Հայաստանի հնագույն գյուղերից է։ Բնակավայրի հին նախնական անվանումը եղել է եղեգիս։ Հելլինիստական շրջանում երբեմն հայտնի էր իր հունական արտասանությամբ՝ Էլեգիա։ Այնուհետև, արաբական տիրապետության օրոք հիշատակվում է որպես Ալգիս, հետո՝ Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է նախնական հայկական Եղեգիս անվանումը 1991 թ. ապրիլի 3-ին։

եղեգիսի Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցի[2] (նաև Սուրբ Ստեփանոս), եկեղեցի ՀայաստանիՎայոց ձորի մարզիԵղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։

ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Խոսրովի անտառ պետական արգելոց

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում[2]։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330338 թվականներին Խոսրով Գ.Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]։

Հովհաննես Կարապետի վանք

Հովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *